Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին, իսկ «Lada Priora»-ն կողաշրջվել և բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում Երևանի բնակիչ 33-ամյա Փայլակ Գ.-ն իր վարած «Volkswagen ID. UNYX» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lada Priora» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Mercedes»-ը առաջ է ընթացել և բախվել է կայանված «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ «Lada Priora»-ն կողաշրջվել և բախվել է ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերոբ Դանիելյանն ու Հայկազ Օսիպյանը։
Պարեկները «Volkswagen»-ի վարորդին տեղում ենթարկել են սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Lada Priora»-ի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիվան Մ.-ն է, «Mercedes»-ի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Պողոս Մ.-ն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «Renault»-ի վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։