211652_close_icon
views-count571 դիտում article-date 22:45 22-06-2026

Եվրախորհրդարանում պատժամիջոցներ են պահանջում երկու պատգամավորի նկատմամբ՝ ռասիստական սկանդալի պատճառով

Եվրախորհրդարանի «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախագահ Վալերի Այեն կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) աջակողմյան խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ՝ Շվեդիայից ընտրված պատգամավոր Աբիր Ալ-Սահլանիի հասցեին արված ենթադրյալ ռասիստական արտահայտությունների պատճառով, գրում է Politico-ն։

Այեն հայտարարել է, որ անհանգստացած է «անպատժելիության զգացման» աճով, եթե նման միջադեպերը մնան անհետևանք։

Ընդհարումը տեղի է ունեցել հունիսի 17-ին արտաքսման մասին օրինագծի քվեարկությունից հետո։ Այդ ժամանակ իրաքյան ծագում ունեցող Ալ-Սահլանին հայտարարել է, որ «երբեք իրեն այսքան վտանգված չի զգացել»։ Դրանից հետո ֆինն պատգամավոր Սեբաստիան Տյունկյունենը հրապարակել է տեսանյութ՝ «ավելի շատ լացեք» մակագրությամբ, իսկ դանիացի պատգամավոր Քրիստոֆեր Ստորմը գրել է, որ նա «պետք է տուն վերադառնա»։

Ալ-Սահլանին այդ արտահայտությունները ռասայական խտրականության դրսևորում է որակել և դիմել Politico պարբերականին։ Ի պատասխան՝ Այեն նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ խնդրելով քննարկել պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու հարցը։

Իր հերթին Քրիստոֆեր Ստորմը հայտարարել է, որ «գնա տուն» արտահայտությունը կապված է եղել ոչ թե գործընկերոջ ծագման, այլ քվեարկության արդյունքների նկատմամբ նրա արձագանքի հետ՝ ընդգծելով, որ նա կարող էր լքել նիստերի դահլիճը, ոչ թե ընդդիմախոսներին մեղադրել սպառնալիքների մեջ։

Նմանատիպ նյութեր