211652_close_icon
views-count1603 դիտում article-date 12:45 24-06-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում «BYD»-ի վարորդն արհամարհում է երթևեկության կանոնների պահպանումն ու երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդներն առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, պահպանեն ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները։ Մինչդեռ կան վարորդներ, որ ինչպես ժողովուրդն է ասում, օրինապահ վարորդների համար երբեմն դառնում են «չնախատեսված ծախս», և իրենց օրենքից վեր դասելով՝ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 23-ին, «BYD» մակնիշի «476 CZ 61» համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով իրեն վեր է դասում օրենքից, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների լկտի խախտում է կատարում՝ վթարային իրավիճակ ստեղծելով հանդիպակաց երթևեկող վարորդների համար։

Նշված ավտոմեքենան ժամը 19:10-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում երթևեկում է հանդիպակաց՝ երևի վստահ լինելով, թե ինքը «վերին արտի ցորեն» է ու իրեն կարելի է նման լկտի և արհամարհական վերաբերմունք ցուցաբերել։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ և վստահ է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները կամ նույն գնդի հետախուզական խումբը կհայտնաբերի օրինախախտին, ու նա կիմանա, թե «փիղն ինչ թռչուն է»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր