Ո՞ւր էին գնում Ազատան գյուղի կանայք, և ո՞վ է Արտենիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած կինը․ Aravot.am
Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում նախորդ օրը տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածների մեծ մասը Շիրակի մարզի Ազատան բնակավայրից են։
Բախվել էին «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և «Ford Transit» մարդատար ավտոմեքենան։ Վերջինիս ուղևորներից մեկը՝ 46-ամյա Նաիրա Ն․-ն, տեղում մահացել էր, իսկ ևս 10 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր Թալինի, Արմավիրի և Գյումրու բժշկական կենտրոններ։ Նրանցից մի քանիսին հետագայում տեղափոխել են Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 54-ամյա Լեյլի Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 49-ամյա Աիդա Ա․-ն, 59-ամյա Սաթենիկ Ս․-ն, 54-ամյա Սաթենիկ Խ․-ն, վարորդ Գարիկ Ծ․-ն, Թամարա Պ․-ն, ում բնակության վայրը ճշտվում է, 66-ամյա Մարինե Պ․-ն, 60-ամյա Սվետլանա Բ․-ն, 63-ամյա Աիդա Դ․-ն և 67-ամյա Թամարա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Իսկ 40-ամյա Ռոզա Մ․-ն և 37-ամյա Աննա Թ․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ազատան բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ ուղևորներից միայն մեկն է եղել Գյումրիից, իսկ մնացած 11-ը՝ Ազատան գյուղից։
Նրա խոսքով՝ գյուղի այս բնակիչները, հիմնականում կանայք, աշխատում են Արագածոտնի մարզում և ամեն օր լուսաբացից առաջ՝ ժամը 04։30-ին, մեկնում են աշխատանքի՝ մրգեր հավաքելու։ Ժամը 06։00-ին նրանք արդեն պետք է լինեն գործատուի մոտ։ Նրանք ամեն օր նույն մեքենայով են գնացել աշխատանքի, իսկ վարորդը նրանց վերցրել է գյուղից։
Սեյրան Ոսկանյանը նաև հաստատել է, որ մահացած 46-ամյա Նաիրա Ն․-ն 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Իկիլիկյանի մայրն է։
«Մեծ ցավ է Նաիրայի կորուստը։ Հրաշալի անձնավորություն էր, շնորհքով ու աշխատասեր։ Այնքան աշխատասեր էր, որ առավոտյան գնում էր Արագածոտն՝ մրգեր հավաքելու, իսկ ցերեկը՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, վերադառնում էր և աշխատում նաև գյուղի սուպերմարկետում»,- նշել է վարչական ղեկավարը։
Նաիրայի ամուսինն ու որդին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և արդեն վերադառնում են Հայաստան։ Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։
Սեյրան Ոսկանյանի խոսքով՝ մյուս տուժածների առողջական վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նա նաև տեղեկացրել է, որ ավտոմեքենայում եղել է 13-14 տարեկան անչափահաս երեխա, որը ծնողի հետ գնացել էր աշխատանքի։ Բարեբախտաբար, երեխան վթարի հետևանքով չի տուժել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 22-ին, Արմավիրի մարզի Արտենի բնակավայրում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մարդատար «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Ford Transit»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Գարիկ Ծ․-ն, իսկ «ԶԻԼ»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Մ․-ն։
Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 54-ամյա Լեյլի Ե.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, 49-ամյա Աիդա Ա.-ն, 59-ամյա Սաթենիկ Ս.-ն, 54-ամյա Սաթենիկ Խ.-ն, վարորդ Գարիկ Ծ.-ն, Թամարա Պ.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, 66-ամյա Մարինե Պ.-ն, 60-ամյա Սվետլանա Բ.-ն, 63-ամյա Աիդա Դ.-ն, 67-ամյա Թամարա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ 40-ամյա Ռոզա Մ.-ն, 37-ամյա Աննա Թ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Տեղում մահացել է Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Նաիրա Ն.-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մարդատար «Ford Transit»-ի վարորդը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 11 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։