Շոգը շարունակում է մոլեգնել Եվրոպայի տարածաշրջաններում. Ֆրանսիայում և Իսպանիայում ջերմաստիճանի նոր ռեկորդներ են գրանցվել
Ուժգին շոգը պատել է Եվրոպայի միանգամից մի քանի երկրներ՝ սահմանելով ջերմաստիճանային նոր ռեկորդներ և առաջացնելով մեծածավալ օդերևութաբանական սահմանափակումներ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ֆրանսիայում Météo-France օդերևութաբանական ծառայությունն ընդլայնել է եղանակային վտանգի կարմիր ռեժիմը՝ տարածելով այն երկրի մայրցամաքային 96 դեպարտամենտներից 72-ի վրա։ Դա նշանակում է, է որ Ֆրանսիայի տարածքի մոտ երեք քառորդը ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով սահմանված վտանգավորության ամենաբարձր մակարդակի ներքո է։ Եվս 17 տարածաշրջան փոխադրվել է վտանգի նախազգուշացման նարնջագույն մակարդակ։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ կարմիր տագնապի գոտում գտնվող տարածքների մեծ մասում շոգը կրում է բացառիկ բնույթ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Զուգահեռաբար, Իսպանիայում AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ հունիսին երկրի մայրցամաքային մասում ցերեկային միջին ջերմաստիճանը հասել է ամենաբարձր մակարդակին՝ սկսած առնվազն 1950 թվականից։ Չնայած մի շարք շրջաններում ջերմաստիճանի սպասվող չնչին նվազմանը, երկրի հյուսիսում պահպանվում է արտառոց շոգը։
Մասնավորապես, Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում կանխատեսվել է մոտ 39,3°C ջերմաստիճան, իսկ տարածաշրջանի մի մասը շարունակում է մնալ վտանգի կարմիր մակարդակի ներքո։
Օդերևութաբանները նշում են, որ շոգի ալիքը տարածվել է Արևմտյան Եվրոպայի զգալի մասում՝ թե՛ ցերեկը և թե՛ գիշերը ստեղծելով անոմալ բարձր ջերմաստիճանների երկարատև ժամանակահատվածներ, ինչն էլ մեծացնում է ծանրաբեռնվածությունը ենթակառուցվածքների և առողջապահության համակարգի վրա։