211652_close_icon
views-count2392 դիտում article-date 09:08 25-06-2026

Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին փոխանցում է bbc.com-ը։

«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում»,-հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:

Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել:

«Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,-հայտարարել է ներքին գործերի նախարար, հաղորդում Է Reuters-ը:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Նա նաեւ հայտնել Է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետեւանքով ստացած վնասների պատճառով, փոխանցում է Reuters-ը։

Նմանատիպ նյութեր