211652_close_icon
views-count304 դիտում article-date 19:45 25-06-2026

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասին

Կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումներին, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցությանը, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների և Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի հարցերի։

Նմանատիպ նյութեր