Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Լիաննա Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2026թ. հունիսի 2-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն, 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):