211652_close_icon
views-count1591 դիտում article-date 10:21 26-06-2026

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, որը Հայաստան կմտնի հունիսի 26-ի երեկոյան ժամերից սկսած և հունիսի 27-ին ողջ օրվա ընթացքում կպտտվի ՀՀ տարածքում:

Այս մասին իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ շրջանների զգալի մասում կդիտվեն ամպրոպային անձրևներ, առանձին հատվածներում կդիտվեն ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, մի շարք շրջաններում կտեղա կարկուտ:

«Հունիսի 28-ից սկսած ջերմաստիճանը կբարձրանա՝ որքան որ նվազել է և 5 օր կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր