Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում, որը տևել է մոտ 40 րոպե․ մինչ ոստիկանների և պարեկների ժամանումը՝ բնակիչներին հաջողվել է կանխել հետագա զարգացումները․ դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված «Infinity» և «BMW»․ կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշեն - Աշտարակի խճուղի 2/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, սակայն մինչ կժամանեին ոստիկանները, վիճաբանության հարակից շենքերի բնակիչները կարողացել են կանխել հետագա զարգացումը, ապա համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 հոգու տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին։
Նշված վայրում հայտնաբերվել է նաև վնասված «Infinity» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։