211652_close_icon
views-count388 դիտում article-date 14:09 28-06-2026

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ։ Կապալառուի հետ պայմանագրի կնքմանը նախորդել է տարիների դժվարին աշխատանք՝ նախագծման, փորձաքննությունների, գնումների և այլն։

Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Այս հսկայածավալ աշխատանքը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մեծ թիմի համատեղ մասնագիտական գործունեության արդյունք է։ Յուրաքանչյուրի ներդրումը, սրտացավությունը և մասնագիտական մոտեցումը անգնահատելի են:

Շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում բոլորին անսահման նվիրվածության ու մեծ ձեռքբերման համար։ Մաղթում ենք ուժ, կորով, ամուր նյարդեր. առջևում է՜լ ավելի մեծ գործեր են։

 

Նմանատիպ նյութեր