211652_close_icon
views-count1618 դիտում article-date 15:30 30-06-2026

Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։

Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։  Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։

Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։

Նմանատիպ նյութեր