211652_close_icon
views-count1516 դիտում article-date 15:23 05-09-2026

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կնոջ ղեկավարած «Հայփոստ»-ի Ուջանի մասնաճյուղում շենքային պայմանները հիշեցնում են քարե դար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջերս համացանցում և զանգվածային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կնոջ ղեկավարած «Հայփոստ» ընկերության վերաբերյալ, երբ բազմաթիվ օգտատերեր նաև քննադատում էին «Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանին, ով ստանում է խոշոր չափի աշխատավարձ՝ մոտ 10 000 դոլար, մինչդեռ «Հայփոստ»-ում բազմաթիվ չլուծված ու արդեն հարյուրավոր աշխատակիցների համար չլուծվող խնդիրներ կան, այդ թվում՝ աշխատանքային տարրական կանոնների ապահովման։

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ուջան բնակավայրի «Հայփոստ» այցելելիս տպավորություն կստեղծվի, որ գտնվում ես քարե դարում։ Անգամ այդ դարում նման պատկեր չէր լինի, մինչդեռ Ուջան գյուղի «Հայփոստ»-ն ավելի շատ կարող ես նմանեցնել գոմի, չնայած որ Հայաստանում կամ մեծ թվով գոմեր, որ ավելի բարվոք վիճակում են։

Արդյոք Հայփոստի ղեկավարությանը ծանոթ է Ուջանի «Հայփոստ»-ի շենքային պայմաններին չգիտենք։ Բայց այս հրապարակումը պետք է նրանց հուշի, որ շատ արագ «Հայփոստ»-ի այդ շենքը հիմնանորոգեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր