211652_close_icon
views-count1786 դիտում article-date 20:30 01-07-2026

Կոտայքի մարզում «կայծակի հարվածից փլուզված» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին. առաջիկայում կամուրջը կհանձնվի շահագործման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 1-ին, շարունակվում են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում ժողովրդի կողմից արդեն «կայծակի հարվածից փլուզված» անունն ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքների կատարումն իրականացնում է «AAB» ընկերությունը, ովքեր ճանապարհաշինարարության, կամուրջների հիմնանորոգման ու կառուցման մեջ հարուստ փորձ ունեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գործն ամբողջությամբ կավարտեն ու կամուրջը կհանձնվի շահագործման։

Աշխատանքների հսկողությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով դրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վրա։ Չնայած առանց այդ հիմնադրամի հսկողության՝ «AAB» ընկերությունը աշխատանքի նկատմամբ ցուցաբերում է սրտացավ մոտեցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 26-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ ժողովրդի կողմից «կայծակի հարվածից պայթած» կամուրջ անունը ստացած վայրում շարունակվել էին «ԱԱԲ» ընկերության կողմից կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Եթե մի քանի օր առաջ տեղում աշխատանքներ չէին իրականացնում, այսպես ասած, գործը տեղում կանգնած էր, ապա հունիսի 26-ից մեծ թափով սկսվել էին աշխատանքները։ «ԱԱԲ» ընկերությունը, որը հանրապետությունում հայտնի է ճանապարհաշինության և կամուրջների կառուցման և հիմնանորոգման մեջ, նշված կամրջի վրա արդեն փոխել էր կայծակի հարվածից վնասված հենապատերը, տեղադրել նոր, ավելի որակյալ հենապատեր ու հենապատերի վրա էլ փռվել էին բետոնե ծածկեր։

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում հիմնական պանելային հատվածը, որն ամբողջությամբ լինելու է նոր, կտեղադրվի, և ճանապարհաշինարարները նշում էին, որ ամենաուշը 15-20 օրվա ընթացքում կամուրջն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, գաղտնիք չէ, որ ամռանը Երևանից դեպի մարզեր ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը Սևան տանող ճանապարհահատվածն է։ Հունիսի 12-ից Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդի կողմից արդեն «կայծակից պայթած» անունը ստացած կամրջի հիմնանորոգումը, չգիտես ինչու, առաջ չէր գնում։ Ի՞նչն էր պատճառը, որ աշխատանքներն իրականացնողները արհամարհած ունեին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականը և մինչև այդ օրը բավարարվել էին հողի շերտը մաքրելով ու մի քանի տախտակ բերելով։

 Դ. Խուդաթյանը հանձնարարել էր նաև, որ աշխատանքները սկսվելուց առաջ պարտադիր ապահովեին անվտանգության բոլոր կանոնները, տեղադրվեին նախազգուշական նշաններ, ցուցանակներ, լուսային և թարթիչային փարոսիկներ, որպեսզի մութն ընկնելուն պես վարորդները կարողանային կողմնորոշվել և չհայտնվեին փոսում։

Տեղում բավականին լարված աշխատում էին միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները, ովքեր գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով 24-ժամյա ռեժիմով հերթապահություն էին իրականացնում, և հենց նրանց շնորհիվ էր, որ բացառությամբ մեկ դեպքի, նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չէին ունեցել։

Ստացվում էր, որ կամուրջը հիմնանորոգող ընկերությունը կամ «ուղտի ականջում էր քնած», կամ «Մսրա Մելիքի քուն էր մտել», իսկ պարեկները հսկում էին, որպեսզի նրանց կողմից բերված մի քանի տախտակը չգողանային։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ճիշտ կլիներ խիստ մոտեցում ցուցաբերի այս կարևորագույն ճանապարհի վնասված կամրջի հիմնանորոգման հարցում, հակառակ դեպքում վարորդները, ամեն անգամ հայտնվելով մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ, իրենց ամենաքաղցր խոսքերը կուղղեին պատասխանատուներին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պայթյունից հետո, ապա հաջորդ օրը նշված վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով տեղում հանձնարարականներ էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի շատ արագ իրականացնեն աշխատանքներ ու մինչ դրա ավարտը ճանապարհը կահավորեն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ լուսային փարոսիկներով և նախազգուշական ցուցանակներով, մինչդեռ երեք օր է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հավանաբար ճանապարհին էր մնացել, իսկ տեղում միայն 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում պարեկները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը պետք է հաշվի առներ այն հանգամանքները, որ արդեն սկսվել էր Սևանի «սեզոնը», ու նրանք պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեին, հակառակ դեպքում 100 հատ էլ պարեկ լիներ, խցանումը չէին կարողանալու բացել, ու Աստված մի արասցե, եթե այդ վայրում վթար տեղի ունենար, ինչը այդ օրն էչ եղել, ապա վարորդները ամենավերջին խոսքերն էին ուղղելու այդ պաշտոնյաների հասցեին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր