211652_close_icon
views-count1363 դիտում article-date 10:42 03-07-2026

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, այս մասին նրա պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել է «Ա1+»-ին։

Նա անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։

Անանյանը որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատությաան մեջ է և չի ընդունում մեղադրանքը։

Նմանատիպ նյութեր