211652_close_icon
views-count412 դիտում article-date 10:45 05-07-2026

Հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը․ Ալեն Սիմոնյան

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը։

Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:

Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը և ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:

Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,- նշված է ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր