211652_close_icon
views-count406 դիտում article-date 13:18 05-07-2026

Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են։

Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության։ Դա փոխելը կարևոր է։ Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով։ Ուղիղ ասեմ՝ Ալիևի հանրաքվե Հայաստանում ՉՊԵՏՔ է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար։

Շնորհավոր Սահմանադրության օրը։
Մեզ կամք, խելք ու իմաստություն եմ մաղթում՝ մեր ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները ճիշտ ձևով հաղթահարելու համար։

 

Նմանատիպ նյութեր