211652_close_icon
views-count538 դիտում article-date 13:10 06-07-2026

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում, 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են վարորդական իրավունքից, վստահեցնում եմ, որ իրենց համար 6 տուգանային միավորը 2 օրվա սպառելու հարց է լինելու: Սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության կողմից մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո ստանալ 13 միավորը»,- նշել է Չիլինգարյանը:

ՆԳՆ ներկայացուցիչները հավելեցին՝ այս պահին վարորդական իրավունքից զրկված 18,000 անձ կա, ու նրանց ևս մեկ անգամ հնարավորություն է տրված:

Նոր կարգավորումների համաձայն՝ վարորդներին առաջարկվում է ընտրության երկու ուղի.

Ստանդարտ ընթացակարգ (13 միավոր). Վարորդը պետք է հանձնի որակավորման քննությունները՝ ստանալով սովորական 13 միավորը։

Նոր կարգավորում (6 միավոր). Վարորդը կարող է ընտրել «փորձաշրջանի» տարբերակը, որի դեպքում քննություն հանձնելու փոխարեն ստանում է 6 միավոր, սակայն սա տարածվում է բոլոր կարգերի և ենթակարգերի վրա։

Այս նոր իրավական կարգավորումը նպատակ ունի հստակեցնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը հատկապես այն անձանց համար, ովքեր զրկվել էին 2020 թվականից հետո և որոնց պատժի ժամկետն արդեն իսկ սպառվել է։

Նմանատիպ նյութեր