211652_close_icon
views-count397 դիտում article-date 15:20 06-07-2026

Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- նշված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր