211652_close_icon
views-count427 դիտում article-date 11:17 08-07-2026

Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը

Այս տարվա սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,

մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,

մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝  թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:

Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝

մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր),

անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,

բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր