211652_close_icon
views-count1171 դիտում article-date 20:53 09-07-2026

Վաղարշակ Հարությունյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում. Վաղարշակ Հարությունյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից:

«Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- նշել է նա։

Հարությունյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում 50–րդ համարն է։ 9–րդ գումարման ԱԺ–ում կուսակցությունը կստանա 64 մանդատ։

 

Նմանատիպ նյութեր