211652_close_icon
views-count745 դիտում article-date 17:34 08-07-2026

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Երասխահուն բնակավայրում կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ու մանկապարտեզ. Գյուղը մանկապարտեզ չի ունեցել անգամ սովետական տարիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում կառուցվել են նոր դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչի շնորհիվ մանկապարտեզի սաների ու դպրոցի աշակերտների համար ուսումնական պրոցեսը դարձել է ավելի հարմարավետ: Կառուցված, առաջիկա տարիներին էլ կառուցվող մանկապարտեզներն ու դպրոցները չեն զիջելու միջազգային չափանիշներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն բնակավայրում կառավարության ֆինանսավորմամբ առաջիկայում ավարտին է հասցվելու Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի կառուցումը։ Նույն վայրում կառուցվում է նաև մանկապարտեզ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի մի քանի բնակիչներ ասում էին. «Գյուղը դեռ սովետական տարիներին միայն դպրոց է ունեցել, ու այն շատ տարիներ է գործել և արդեն դարձել էր կիսավթարային։ Չգիտեինք, թե երբ դպրոցը կհիմնանորոգվեր, բայց ուրախությամբ տեղեկացանք, որ Հայաստանի կառավարությունը մեր գյուղի համար կառուցում է դպրոց, և բացի դպրոցից՝ նաև մանկապարտեզ։ Գյուղը սովետական տարիներին մանկապարտեզ չի ունեցել, ու հիմա ամիսներ անց կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզ ու դպրոց, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում կառավարությանը, որ մեր գյուղում նմանը չունեցող մանկապարտեզ ու դպրոց են հաճախելու մեր երեխաները»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառավարության ֆինանսավորմամբ նաև մանկապարտեզն ու դպրոցը ունենալու են խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտ, որին կնախանձեն անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, զրուցարաններ, առանձին կաթսայատուն, իսկ էլեկտրաէներգիան ստանալու են արևային վահանակներով։ Արդեն ձեռք է բերվել նոր կահավորանքը, իսկ առաջիկա ամիսներին մանկապարտեզն ու դպրոցը իրենց դռները կբացեն գյուղի երեխաների, մանկապարտեզի կոլեկտիվի և դպրոցի ուսուցչական անձնակազմի առաջ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր