211652_close_icon
views-count3064 դիտում article-date 22:42 09-07-2026

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում, կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ ոլորանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիբանդանոց։

Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գորերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ–փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և Դիլիջանի հրշեջ–փրկարարական ջոկատի պետի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոնիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր