211652_close_icon
views-count424 դիտում article-date 10:33 10-07-2026

Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի․ Տիգրան Աբրահամյան

Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով, կիսատ-պռատ պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի։

Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր