211652_close_icon
views-count4263 դիտում article-date 13:00 10-07-2026

Մինչ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն իր թիմով ծաղկեցնում ու շենացնում է քաղաքը, Աշտարակի դատարանի դիմաց ստեղծվել է ավտոմեքենաների գերեզմանոց, որտեղ մարդիկ երբեմն իրենց բնական կարիքներն են հոգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը գրեթե ամեն օր ահազանգեր է ստանում Աշտարակ քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն ու զայրացած իրենց խոսքն են ուղղում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության Աշտարակի դատարանի պատասխանատուներին՝ ասելով, որ դատարան մտնելուց տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե դատարան ես մտնում, այլ ավտոմեքենաների գերեզմանոց։

Երեկ՝ հուլիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Աշտարակի դատարան ես մտնում, թվում է, թե ոտք ես դնում կամ ավտոմեքենաների գերեզմանոց, կամ ավտոմեքենաների ջարդոնի արտադրամաս, իսկ վերջին օրերին էլ՝ զուգարան, քանի որ, երբ մութն ընկնում է, մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են մարդիկ իրենց բնական կարիքները հոգում դատարանի առջև՝ մոտ 40 մետր հատվածում տեղադրված մահվան ելքով ավտովթարների, վրաերթերի և մարմնական վնասվածքների հետևանքով բերված ավտոմեքենաների տարբեր հատվածներում։

Այն, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն իր աշխատակազմով Աշտարակը ծաղկեցնում է, ակնհայտ է։ 24-ժամյա ռեժիմով քաղաքապետն իր թիմով բարեկարգում է Աշտարակը, ավելացնում խաղահրապարակներն ու կանաչ գոտիները, ինչը նաև գրավում է զբոսաշրջիկներին, բայց որ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում, դատարանի դիմաց, նման հակասանիտարական պատկեր է, չգիտենք, թե որ կառույցին դիմենք։ Դա պետք է մտահոգի նաև դատարանի նախագահին։ Հիմա չգիտենք, թե որ կառույցին դիմենք, որ այս պատկերը վերացնեն Աշտարակից»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր