Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ
Հունիսի 24-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հունան Ավետիսյան փողոցի 19/3 հասցեի մոտ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ, 31-ամյա Հրայր Ս․-ին և Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ս․-ին՝ իրենց կողմից շահագործվող «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանություն տեղափոխելու ընթացքում ավտոմեքենայի հետևի աջ ուղևորի նստատեղի դիմացի հատվածում՝ ոտքերի տակ, տեսանելի է եղել սև կտորե պարկ, որի մեջ եղել են փաթեթներ, իսկ դրանց մի մասը փաթեթավորված է եղել կապույտ և սև գույնի կպչուն ժապավեններով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Էրիկ Ս․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթներ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։