211652_close_icon
views-count1567 դիտում article-date 20:41 24-07-2026

Զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք՝ Երևանում․ քրեական ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ ոստիկանություն տեղափոխված տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ

Հունիսի 26-ին զենքի և ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 17։40-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 30 հասցեի մոտ զենք և ռազմամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ, 40-ամյա Աղասի Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր