Ողբերգական դեպք՝ Երևանում. Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով (պերֆերատոր) աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է. Բժիշկներն արձանագրել են նրա մահը
Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Մարաշի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մարսել Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված տանը հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 47-ամյա Վահրամ Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆերատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։