211652_close_icon
views-count2113 դիտում article-date 20:03 14-07-2026

Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով. Aravot.am

Aravot.am -ը գրում է՝

« Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ․Ֆ․-ի և Է․Ո․-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ․Ֆ․-ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը։ Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։

Յ․Ֆ․-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։

Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները․ Է․Ո․-ն ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Այս դեպքը զարմանալի է նրանով, որ միջադեպի մասնակիցներից մեկը՝ Յ․Ֆ․-ն, 43 տարեկան է, իսկ նրան քարով հարվածելու մեջ կասկածվող Է․Ո․-ն՝ 45 տարեկան, այսինքն՝ հասուն տարիքում գտնվող տղամարդիկ են, որոնք, ըստ էության, չեն կարողացել լեզու գտնել՝ ուշ ժամի բարձր երաժշտությունը անջատելու կամ գուցե ցածրացնելու շուրջ։ »

 

Նմանատիպ նյութեր