211652_close_icon
views-count325 դիտում article-date 20:15 17-07-2026

Բայրամովը Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ռուսաստանի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը։ Այս մասին Բայրամովը հայտնել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ուրբաթ Մոսկվայում կայացած երկկողմ բանակցությունների արդյունքներով։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակների պատմական գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վստահությամբ կարելի է ասել, որ դե ֆակտո խաղաղությունն այսօր գոյություն ունի։ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող դրական, խաղաղ նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք, ներառյալ վստահության ամրապնդումը, զգալիորեն արագացրել և մեծ դրական ներդրում են բերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում։ Համոզված ենք, որ խաղաղ գործընթացի մնացած խնդիրների կատարումը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ կարգավորման համար», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նմանատիպ նյութեր