211652_close_icon
views-count10954 դիտում article-date 10:50 20-07-2026

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դեպոյի աշխատակիցները վագոնային ընթացիկ պարկից նորոգել և գիծ են դուրս բերել երեք վագոնանի մեկ շարժակազմ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դեպոյի աշխատակիցները վագոնային ընթացիկ պարկից նորոգել և գիծ են դուրս բերել երեք վագոնանի մեկ շարժակազմ։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Տեղի է ունեցել նաև երեք միջանկյալ վագոնների կապիտալ նորոգման մրցույթը։

Շնորհակալություն մեր աշխատակիցներին կատարած աշխատանքի համար։

Բարի և ապահով երթևեկություն: 

Նմանատիպ նյութեր