211652_close_icon
views-count490 դիտում article-date 12:03 20-07-2026

Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 18-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դատախազական ներգործության, ինչպես նաև բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքում, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում ու տվել մի շարք հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ մինչ այսօր վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝

Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը,

Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,

Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,

Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,

Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,

Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը,

Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Նմանատիպ նյութեր