Թրամփը հանձնարարել է հզորացնել Կատարի նվիրած ինքնաթիռի անվտանգության համակարգերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի նվիրած Boeing 747 ինքնաթիռը, որն օգտագործվում է որպես նախագահական ժամանակավոր Air Force One օդանավ, առաջիկայում կուղարկվի լրացուցիչ արդիականացման, քանի որ դրա անվտանգության համակարգերի վերաբերյալ խնդիրներ են առաջացել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ ինքնաթիռը ստանալու է թարմացումների «առավելագույն փաթեթը», իսկ աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս։
Թրամփն օդանավից սկսել էր օգտվել հուլիսի 1-ից՝ նախագահական կարիքներին համապատասխանեցված արագացված վերասարքավորումից հետո։ Լրացուցիչ արդիականացման որոշումը կայացվել է փորձագետների բարձրացրած մտահոգությունների ֆոնին, որոնք վերաբերում էին անվտանգության համակարգերին, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության հնարավորություններին։