211652_close_icon
views-count37993 դիտում article-date 22:06 20-07-2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականի կատարումը դրվել է ՊԾ պետ Գևորգ Զաքարյանի վրա․ Գեղարքունիքում պարեկները փրկել են 100-ավոր կյանքեր, որոնց վարորդները եղել են ոչ սթափ, կամ ավտոմեքենան վարելիս օգտագործել են հեռախոս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը փոխանցել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին, որ ամառվա հանգստի հետ կապված պարեկային ծառայությունը պետք է անցնի ուժեղացված ծառայության, որպեսզի նրանց կողմից կանխվեն ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարները, այլ նաև քրեորեն պատժելի արարքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնականում շաբաթ, կիրակի օրերին բավականին ծանրաբեռնված են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի և ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Գաղտնիք չէ, որ քաղաքացիների շարժը հիմնականում դեպի Սևան, Դիլիջան և Վրաստանի Հանրապետություն է լինում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, վերջին շաբաթների ընթացքում հիմնականում շաբաթ և կիրակի օրերին կտրուկ նվազել է Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Միայն Գեղարքունիքի մարզում պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ փրկել են 100-իվ ավելի կյանքեր, քանի որ նշված վարորդները եղել են ոչ սթափ, իսկ 50-ից ավելի վարորդներ փրկվել են պարեկների կողմից, քանի որ ավտոմեքենան վարելիս օգտագործել են հեռախոս, իսկ որ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը եղել է մեքենան վարելիս հեռախոսով խոսելը, ակնհայտ է։

Պարեկները փրկել են նաև 10-ից ավելի մոտոցիկլավարների, քանի որ նրանք էլ մոտոցիկլները վարել են առանց սաղավարտի, իսկ նույնպես գաղտնիք չէ, որ բազմաթիվ դեպքեր են եղել մոտոցիկլավարների մասնակցությամբ, երբ սաղավարտը փրկել է նրանց կյանքը։

Գեղարքունիքում նաև պարեկները հայտնաբերել են տրանսպորտային միջոցներ վարած այն վարորդներին, որոնց համարանիշները եղել են կամ կեղծված, կամ փոխարինված, 500-ից ավելի ավտոմեքենաների, հիմնականում բեռնատարների վարորդների նկատմամբ էլ կազմվել են վարչական ակտեր, քանի որ տրանսպորտային միջոցները արտաքին լուսային սարքերի հետ խնդիրներ են ունեցել, չեն աշխատել, իսկ Հանրապետությունում մեծ թիվ է կազմում ճանապարհատրանսպորտյաին պատահարները բեռնատարների մասնակցությամբ, որոնց գերակշիռ մասի բեռնատարների արտաքին լուսային սարքերը չեն աշխատել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Գեղարքունիքի գումարտակի պարեկների հետ նաև ծառայություն են իրականացնում ջրային վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով հանգստյան օրերին պարեկային ծառայությունների աշխատանքները անակնկալ ստուգումների է ենթարկում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ Գ․ Զաքարյանը։

Պարեկային ծառայությունը շարունակում է ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի հանձնարարությամբ իր աշխատանքները ամառային հանգստյան շրջանի հետ կապված։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր