211652_close_icon
views-count631 դիտում article-date 21:30 20-07-2026

Մահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը

76 տարեկանում մահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հունիսի 1-ին Քիգանը BBC Sport-ին հայտնեց, որ իր մոտ ախտորոշվել է չորրորդ փուլի քաղցկեղ։

«Մեծ ցավով հայտարարում ենք, որ Քևին Քիգանը մահացել է 76 տարեկան հասակում։ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը և մարզիչը պայքարում էր քաղցկեղի դեմ և իր վերջին պահերին շրջապատված էր հարազատներով։ Ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել Քևինի անհավատալի բժշկական թիմին իրենց ողջ աջակցության համար», – ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր