Հայհոյանքներ, ծեծկռտուք, դանակահարություն ու սպառնալիքներ․ ի՞նչ է կատարվել Արթիկում. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 15-ին, ժամը 23․30-ի սահմաններում խուլիգանություն է տեղի ունեցել Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցում։
Մի քանի երիտասարդներ՝ 27-ամյա Տ․Պ․-ն, Գ․Կ․-ն, որը նույնպես 27 տարեկան է և այլ անձինք Տոնականյան փողոցի բնակելի շենքերից մեկի դիմաց գտնվող սուրճի կրպակի մոտ օգտագործել են ոգելից խմիչք ու սկսել բարձրաձայն հնչեցնել հայհոյանքներ։
Նրանց հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Ա․Մ․-ն, որը բնակվում է հենց այդ փողոցում, մոտեցել է, դիտողություն արել, որի պատճառով սկսվել է վիճաբանություն, կարճ ժամանակ անց երկու կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ արդյունքում չափի ու շնորհքի հրավիրելու փորձ արած երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառելով ծնոտի հատվածում։ Այդ պահին մոտեցել է Ա․ Մ․-ի հայրը՝ 52-ամյա Մ․ Մ․-ն ու միասին հեռացել են, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնված երիտասարդները նույնպես հեռացել են։
Սակայն 20 րոպե անց 27-ամյա Տ․Պ․-ն, Գ․Կ․-ն, մի մեծ խումբ հավաքելով, վերադարձել են՝ շարունակելով վիճաբանել իրենց դիտողություն արած Ա․Մ-ի և նրա հոր հետ։
Առնվազն 6 երիտասարդներ՝ 27-ամյա Տ․Պ-ն ու Գ․Կ․-ն, 34-ամյա Դ․Պ․-ն, 26-ամյա Ս․Գ․-ն, 32-ամյա Կ․Բ-ն ու Ռ․Պ․-ն և մի խումբ այլ անձինք սկսել են բարձրաձայն սեռական հայհոյանքներ հնչեցնել, իսկ Տ․Պ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է իրենց կարգի հրավիրած երիտասարդի հոր ձախ ձեռքին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով ու գարեջրի շշերը ձեռքին՝ սպառնացել՝ կոչնչացի ու կպայթեցնի նրա ընտանիքը։
Ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նշենք, որ միջադեպին մասնակցած գրեթե բոլոր երիտասարդները չեն աշխատում, պաշտոնապես գործազուրկ են՝ լինելով 27-34 տարեկան։
Ի դեպ, վիճաբանությանը խառնված երիտասարդներից մեկն էլ Արթիկի համայնքապետարանի պաշտոնյաներից մեկի որդին է։