Թրամփը զգուշացրել է դաժան հատուցման մասին՝ ամերիկացի զինծառայողների զոհվելու պատճառով
Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է դաժան հատուցման մասին, երբ ԱՄՆ բանակի համար ողբերգական հանգստյան օրերի ընթացքում Իրանի ձեռքով ամերիկացի զինծառայողներ են զոհվել:
«Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինվորի, նա այդ սպանության համար վճարում է բազմապատիկ չափով»- Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։
Նա հայտարարել է, որ արդեն իսկ համապատասխան կարգադրություններ է փոխանցել երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը։ «Այս հրագանգը փոխանցվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դենիել Քեյնին և բանակի յուրաքանչյուր զորահրամանատարի»,- հավելել է Թրամփը։
Պենտագոնը հաստատել է անցած հանգստյան օրերին երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու փաստը, դրանց թվում՝ երկուսը Հորդանանի ռազմաբազայում և մեկը՝ Իրաքի հյուսիսում:
Ներկայում զինվորականները շարունակում են Հորդանանում հարձակման վայրում հայտնաբերված չնույնականացված աճյունների ինքնության պարզումը, ինչը կարող է մատնանշել զոհերի թվի հնարավոր աճի մասին: