Ուկրաինան առաջին անգամ ռուսական կործանիչ է խոցել՝ F-16-ի օգնությամբ
Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ F-16 կործանիչով ռուսական ռազմական ինքնաթիռ են խոցել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ «Վերջերս մենք ականատես եղանք առաջին օդային մարտին, որում ուկրաինական F-16-ը կարողացավ ռուսական կործանիչ խոցել։ Վերջին մի քանի տարիներին, բազմաթիվ գործընկերների աջակցության շնորհիվ, Ուկրաինան զգալիորեն հզորացրել է իր բազմաշերտ պաշտպանական համակարգը», — Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Քեյնը։
Գեներալին հարցրել են, թե ինչպես կարող է հակաօդային պաշտպանության ֆինանսավորման դադարեցումն ազդել Ուկրաինայի վրա։ Քեյնը պատասխանել է, որ Կիևը «անհավանական աշխատանք» է տանում սեփական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։ «Սա վերաբերում է ինչպես նրանց «ցամաք-օդ», այնպես էլ «օդ-օդ» դասի հնարավորություններին», — նշել է գեներալը։ Այս տարվա հուլիսի սկզբին Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերը հայտնել են արևելյան ուղղությամբ ռուսական հերթական Սու-35 բազմամպատակային կործանիչի ոչնչացման մասին։
Ուկրաինացի զինվորականները չեն հստակեցրել, թե հատկապես ինչ սպառազինությամբ է հաջողվել խոցել ինքնաթիռը։
Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան F-16 կործանիչները կիրառել է 2024 թվականի ամռանը։ Defense Express-ի տվյալներով՝ այս պահին Ուկրաինայի զինված ուժերն ունեն մոտ 39 նման մարտական ինքնաթիռ, որոնք Կիևին փոխանցել են Նիդեռլանդներն ու Դանիան։ Եվս վեց ինքնաթիռ խոստացել է տրամադրել Նորվեգիան, իսկ Բելգիան՝ մինչև 53 միավոր։
Այսպիսով, մինչև 2030 թվականը ուկրաինական բանակի սպառազինության մեջ F-16-ների քանակը կարող է հասնել 98-ի։
Ուկրաինան այս կործանիչներն օգտագործում է հիմնականում ռուսական «Կալիբր» և «Խ-101» թևավոր հրթիռները, ինչպես նաև «Գերան-5» անօդաչու թռչող սարքերը որսալու համար։
2026 թվականի փետրվարին ֆրանսիական Intelligence Online պարբերականը հայտնել է, որ Ուկրաինայում F-16-ների էսկադրիլիա է ձևավորվել, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել են ԱՄՆ-ից և Նիդեռլանդներից վետերան-օդաչուներ։
Ջոկատի խնդիրն է դարձել Կիևի մարզի երկինքը պաշտպանելը, քանի որ այն պարբերաբար ենթարկվում է ռուսական մասշտաբային հարվածների։ Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի և նիդեռլանդցի օդաչուները Ուկրաինայի զինված ուժերի հետ ստորագրել են ժամանակավոր պայմանագրեր, որոնք նախատեսում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ իրականացվող ռոտացիա և երկարաձգման հնարավորություն։ Ի տարբերություն ուկրաինացի օդաչուների, արևմտյան օդաչուները տիրապետում են F-16 կործանիչների բարձրտեխնոլոգիական սարքավորումներով աշխատելու հմտություններին, նշել է Intelligence Online-ը։