211652_close_icon
views-count10450 դիտում article-date 19:57 21-07-2026

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում արշալույսները խաղաղ չեն. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սկսել է ոստիկանապետերի պաշտոնանկության գործընթացը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի և մարզային ոստիկանության բաժիններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամաններով մի քանի ոստիկանապետեր ազատվել են աշխատանքից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ, մի քանիսին էլ նախարարը ազատել է ոստիկանության ծառայությունից։

Մի քանի ոստիկանապետերի առջև էլ պահանջ է դրվել, որ նրանք պետք է դիմում գրեն։

Այս պահին չենք հրապարակում այն ոստիկանապետերի անունները, որոնց պարտադրվել է գրել աշխատանքից ազատվելու սեփական դիմումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր