211652_close_icon
views-count364 դիտում article-date 20:20 22-07-2026

Երևանն ու Բեռլինը քննարկել են Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. Գերմանիայի կառավարություն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանիայի կառավարության տվյալներով՝ զրույցը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին և դրա հետևանքներին Հարավային Կովկասի համար, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Կորնելիուսը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա:

Ըստ նրա՝ Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար:

Կորնելիուսը նշել է, որ երկու զրուցակիցներն էլ ընդգծել են համագործակցության խորացման հեռանկարները: «Այս համատեքստում երկուստեք ընդգծվել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր