Կառավարությունը որոշեց 318 մլն դրամով օտարել Աճառյան փողոցի վրա գտնվող քոլեջի մասնաշենքը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 318,135 մլն դրամով օտարել Երևան քաղաքի Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող 5552.1քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.695691 հեկտար մակերեսով հողամասը: Խոսքը քոլեջի մասնաշենքի մասին է:
Ըստ պետական գույքի կառավարման կոմիտեում առկա տեղեկատվության գույքը շահագործման է հանձնվել 1977-1979 թվականներին և տևական ժամանակ է չի շահագործվում։
Նախագծով նախատեսվում է նաև առաջին մրցույթի ժամանակ Գույքը չվաճառվելու դեպքում, Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող քոլեջի մասնաշենքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։