211652_close_icon
views-count382 դիտում article-date 19:30 23-07-2026

Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 23-ին, կազմել է 365.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.94 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.29 դրամ (նվազել է 1.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6535 դրամ (նվազել է 0.03)։

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409.5-413 դրամով, վաճառվում է 420–425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում 4–4.54 դրամով, վաճառվում է 4.74–4.86 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 365 դրամով:

Եվրոն գնվում է 414 դրամով, վաճառվում է 417 դրամով:

Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.35 դրամով:

Նմանատիպ նյութեր