ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո
ԱՄՆ-ը ցանկանում է և պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Ռուբիոն շեշտել է՝ պատերազմի ավարտին հասնելու համար պետք է լինի մի բան, որին կհամաձայնեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան:
Հանդիպմանը դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի տարբեր հարցեր:
Գլխավոր թեման եղել է Ուկրաինան: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը և անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները:
Ռուբիոն մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Իրանի դեմ հակամարտությանը: Նրա խոսքով՝ Թեհրանն ամեն օր խնդրում է համաձայնության հասնել, սակայն խնդիրն այն է, որ նրանք ամեն անգամ խախտում են պայմանավորվածությունները կամ փորձում փոփոխել:
«Տպավորություն է, որ նրանք պատրաստ չեն գործարքի, հետևաբար, նրանք կշարունակեն վճարել դրա համար և ամեն գիշեր այդ գինն ավելի ու ավելի բարձր կլինի, մինչև խելքի գան»,- հայտարարել է Ռուբիոն: