211652_close_icon
views-count301 դիտում article-date 20:20 23-07-2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ իրավասությունների մասին բանաձև, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքները:

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 214 պատգամավոր, դեմ՝ 208-ը: CNN-ի տվյալով՝ չորս հանրապետական կոնգրեսական քվեարկել է օրինագծի օգտին:

Հատկանշական է, որ նույնիսկ եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն չի կարող իրավաբանորեն պարտավորեցնել ԱՄՆ վարչակազմին դադարեցնել պատերազմը, քանի որ դա պարզապես Կոնգրեսի դիրքորոշման արտահայտությունն է, այլ ոչ թե օրենք:

Նմանատիպ նյութեր