211652_close_icon
views-count265 դիտում article-date 00:00 24-07-2026

Հութիների գործողությունների համար Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին

Հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին, քանի որ Թեհրանն աջակցում է նրանց:

Նա հիշեցրել է, որ 2025 թվականին ԱՄՆ-ըն հարվածել է հութիներին՝ առևտրային նավերի վրա հարձակվելու համար, և այդ ժամանակից ի վեր նրանք պատասխանատու են գործել, սակայն սաուդական նավերի թիրախավորումը փոխել է իրավիճակը:
«Եթե հութիները կրկին դա անեն, ապա ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Իրանին: Եվ, իհարկե, խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ»,- հայտարարել է Թրամփը:

ԵՄ-ն նույնպես դատապարտել է Կարմիր ծովում նավթատար լցանավի վրա հարձակումը՝ շեշտելով՝ դա ավելի է սրում տարածաշրջանի առանց այդ էլ անկայուն իրավիճակը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շեշտել է՝ միավորման ռազմածովային առաքելությունը պատրաստ է պաշտպանելու Կարմիր ծովում և շրջակա միջազգային ջրերում նավագնացության ազատությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին զզուշացրել է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Նմանատիպ նյութեր