211652_close_icon
views-count331 դիտում article-date 22:00 25-07-2026

Մ-17 ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը ժամանել է Բաքու

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմը Բաքվում կմասնակցի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականից Բաքվի մրցագորգ դուրս կգան՝  Վազգեն Վարդանյանը (45 կգ), Արարատ Ավետիսյանը (48 կգ), Գեւորգ Հարությունյանը (51 կգ), Գեղամ Եղիազարյանը (55 կգ),  Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Վազգեն Մնացականյանը (65 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Վահե Հովեյանը (80 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ),  Խաչիկ Խաչատրյանը (110 կգ):  
Հունահռոմեականների հետ Բաքու են մեկնել նաեւ ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 27-ին: Վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Նմանատիպ նյութեր