211652_close_icon
views-count382 դիտում article-date 17:50 27-07-2026

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում օրերս անցկացվել է ծանրամարտի Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որին տղաների և աղջիկների 8-ական քաշային կարգերում շուրջ 100 ծանրորդ է մասնակցել: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել աղջիկները: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել՝
49 կգ` Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ` 109 կգ), 53 կգ` Միլենա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 117 կգ), 57 կգ` Արաքսյա Սիրականյան (Գյումրի, երկամարտ` 137 կգ), 61 կգ` Անգելինա Հովհաննիսյան (Արարատ, երկամարտ` 132 կգ) , 69 կգ` Մերի Միսակյան (Քասախ, երկամարտ` 200 կգ), 77 կգ` Ալինա Սուքիասյան (Սևան, երկամարտ` 223 կգ), 86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի, երկամարտ` 240 կգ), +86 կգ` Նարե Առաքելյան (Արարատ, երկամարտ` 200 կգ):

Տղաների 60 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է Վոլոդյա Սարգսյանը՝ երկամարտի 240 կգ արդյունքով: Արծաթե մեդալին արժանացել է Թորգոմ Սահակյանը (Գյումրի, երկամարտ` 229 կգ), իսկ բրոնզե մեդալին՝ Արմեն Ղազարյանը (Գյումրի, երկամարտ` 225 կգ):

65 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Դավիթ Առաքելյանը (Գյումրի, երկամարտ` 266 կգ), երկրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Գրիգորյանը (Գյումրի, երկամարտ` 263 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սեյրան Ադիբեկյանը (ԵՕՀՊՄՔ, երկամարտ` 255 կգ):

70 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Սամվել Մարտիրոսյանը (Վաղարշապատ, երկամարտ` 285 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Տիգրան Այվազյանը (Վանաձոր, երկամարտ` 251 կգ), իսկ եռյակը եզրափակել է Նվեր Մկրտչյանը (Վեդի, երկամարտ` 245 կգ):

75 կգ քաշային կարգում ոսկե մեդալին արժանացել է Նարեկ Գրիգորյանը (ԲԿՄԱ, երկամարտ` 320), երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, երկամարտ` 288 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Աշոտ Մարտիրոսյանը (Վաղարշապատ, երկամարտ` 256 կգ):

85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր, երկամարտ` 326 կգ), արծաթե մեդալը նվաճել է Աշոտ Գասպարյանը (ԲԿՄԱ, երկամարտ` 322 կգ), իսկ բրոնզե մեդալը՝ Հայկ Հարությունյանը (Բաղրամյան, երկամարտ` 297 կգ):

95 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն է դարձել Վալերիկ Մովսիսյանը (ԲԿՄԱ, երկամարտ` 340 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (ԲԿՄԱ, երկամարտ` 296 կգ), իսկ եռյակը եզրափակել է Նարեկ Ծատուրյանը (Վեդի, երկամարտ` 280 կգ):

110 կգ քաշային կարգում պատվո հարթակի երեք աստիճաններին կանգնել են գյումրեցի ծանրորդները: Հայաստանի չեմպիոն է դարձել Ալեքս Մեսրոպյանը (երկամարտ` 287 կգ), արծաթե մեդալը նվաճել է Էդգար Մահլամյանը (երկամարտ` 286 կգ), իսկ եռյակը եզրափակել է Հենրիկ Հարությունյանը (երկամարտ` 270կգ):

+110 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն է հռչակվել Գագիկ Մկրտչյանը (Վեդի, երկամարտ` 330 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Գարեգին Մխիթարյանը (Գյումրի, երկամարտ` 311 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Անդրանիկ Մարգարյանը (Վաղարշապատ, երկամարտ` 292 կգ):

Նմանատիպ նյութեր