211652_close_icon
views-count559 դիտում article-date 19:02 27-07-2026

27 ժամ ջուր չի լինի Շիրակի և Արագածոտնի 11 գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նմանատիպ նյութեր