211652_close_icon
views-count895 դիտում article-date 14:55 28-07-2026

Արզնի համայնքում իրականացվում են ոռոգման ջրագծի և կոյուղու համակարգի անցկացման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արզնի համայնքում շարունակվում են ենթակառուցվածքային կարևոր ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես ոռոգման ջրագծի և կոյուղու համակարգի բարելավման աշխատանքները՝ համայնք–պետություն համագործակցության շրջանակում։

Համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, համայնքի ղեկավարի օգնական Գարիկ Լազարևի ուղեկցությամբ, այցելել է աշխատանքների իրականացման վայր, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները։

Իրականացվող ծրագրերը կնպաստեն համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, բնակիչների համար ավելի բարեկարգ և հարմարավետ պայմանների ստեղծմանը։

Համայնքապետարանը շարունակելու է հետևողական վերահսկողություն իրականացնել աշխատանքների ընթացքի նկատմամբ՝ ապահովելով դրանց պատշաճ իրականացումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր