211652_close_icon
views-count319 դիտում article-date 18:01 23-06-2026

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանցից 27 550–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը` ներկայացնելով 2023 թվականի տեղահանությունից հետո ձևավորված վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր պատկերը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հունիսի 9-ին հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, նրանցից 27 296-ին է քաղաքացիություն շնորհվել։

Այսինքն` ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով։

«Այս պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ավելի քան 39 000 դիմում ունենք։ Չհաշված այս դիմումների թիվը` մոտ 12 000 անչափահաս էլ արդեն անձնագրավորվել է»,– ասաց Դավթյանը։

Ծառայության պետը պարզաբանեց, որ միգրացիոն մարմիններն այսօր գործ ունեն փախստականների 2 տարբեր կատեգորիայի հետ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115,000 հայրենակիցներն են, որոնցից անհատական դիմումներ չեն վերցվել. նրանց փախստականի կարգավիճակը տրվել է կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորումով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր